▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդավառին հաջորդող մեռելոցը ոչ աշխատանքային օր է. Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:

Վարչապետը հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին: 

Ավելի վաղ, ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը Asekose.am-ին հայտնել էր, որ Վարդավառին հաջորդող օրը՝ հուլիսի 13-ը, լինելու է աշխատանքային օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more