▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագը չեղյալ է հայտարարվել

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Պոլսի հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջից:

Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք ամենամյա ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել:

«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:

Աղբյուր` Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more