Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վաչե Տերտերյանին կառավարությունից վռնդելը այլընտրանք չունի, պարո՛ն վարչապետ:
Մի քիչ պառլամենտ նայեցի, զահլես գնաց: Ես մի բան չեմ հասկանում: Ինչում է կայանում պարոն Տերտերյանի աշխատանքը՞, ինչի՞ է նա իր պաշտոնում: Որն է նրա ֆունկցիան՞՞՞
Ասում եմ կարողա՞ ձերոնցիցա, չեք ուզում հանած լինեք գործից:
Ախր մի մարդ, ով արդեն մոտ 5 տարի ա մի գործովա զբաղված, որն էլ հանրաքվեով չկարողացաք անցկացնեք, հիմա էլ փորձում եք օրենքով անցկացնել, բա էլ իրա ներկայությունը ինչիա՞ պետք: Ախր Շարմազանովն իրանից լավա տեղեկացված հարցից: Իսկ գիտեք Տերետերյանի ամենամեծ հիմնավորումը որնա համայնքների խոշորացման պարտադիր լինելու համար՞ Ասումա՝ համայնքների խոշորացումը այլընտրանք չունի:ՃՃ Երևի էտ ինքնա որոշել, մեկ էլ իրան աշխատանքից չազատողը :ՃՃ Տո այ ալամեզո, մի 5 տարիա մի բանի վրա ես մենակ աշխատում, գոնե էտ 5 տարում չկարողացար մի տրամաբանական հիմնավորում մտածես:
Ախր մի հարց տամ էլի՝
Կարողա իրան պահում ենք, որ գա ԱԺ ամբիոնի մոտ կանգնի ու գրած տեքստեր կարդա ու գնա տուն՞՞՞ վերջ՞՞ դրա համար աշխատավարձա ստանում, պադավատ ու վարորդ ունի՞՞՞ ու էն մնացածն էլի...
Ես չեմ հասկանում էտ ՏԿԱԻՆ-ում նենց բարդակա, որ իրանց առաջին փոխնախարարը մի գործա անում, էն էլ սարսափելի վատ, բայց ինքը էտ պաշտոնին ա՞՞՞
Ասում եմ կարողա լաաավ «մեջք» ունի դրա համարա մնացել՞՞՞ (Հայաստանում դա մոդայա էլի):
Հարգելի պարո՛ն վարչապետ,
Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք էլ եք համաձայն իմ հետ, որ Վաչե Տերտերյանը անիմաստ է զբաղեցնում իր պաշտոնը ու ի պաշտոնե ոչինչ չի անում հայ ազգի կյանքի բարելավման հետ կապված: Խնդրում եմ Ձեզ, մի վատնեք մեր բյուջեն անտեղի ու ազատենք նրան իր պաշտոնից՝ ավելի հասուն, աշխատասեր ու պարկեշտ պաշտոնյայով փոխարինելով:
Հուսամ չեք մերժի ինձ, քանի որ ես հստակ պատճառը ներկայացնում եմ՝ նրա ՕԳԳ-ն զրո է:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ