Մասնագետները պարզել են, որ եթե մարդու գոտկատեղի ծավալը մեծ է, ապա շնչառական հիվանդությունների, սրտի հետ կապված խնդիրների և քաղցկեղի վտանգը հավասարապես բարձր է:
Գիտնականներն ուսումնասիրել են ամբողջ աշխարհից 600 հազար մարդու տվյալներ:
Պարզվել է` 100 սմ և ավելի գոտկատեղի ծավալ ունեցող տղամարդիկ մահվան ավելի քան 50 տոկոսով բարձր վտանգի տակ են գտնվում, քան 89 սմ-ից բարակ գոտկատեղ ունեցող տղամարդիկ:
93 սմ ծավալով գոտկատեղ ունեցող կանանց մոտ մահվան վտանգն 80 տոկոսով ավելի մեծ է, քան առավելագույնը 65.5 սմ ծավալով գոտկատեղ ունեցող կանանց մոտ:
Այսպես, գոտկատեղի` յուրաքանչյուր 5 սմ ծավալուն դառնալու հետ տղամարդկանց մոտ մահվան վտանգը մեծացել է 7, կանանց մոտ` 9 տոկոսով:
Ողջ գիտափորձի ընթացքում մահվան վտանգը մեծացել է մարմնի ցանկացած զանգվածի դեպքում:
Աղբյուր՝ entertrain.1in.am