▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը փորձել է սպանել նախկին կնոջը՝ դանակով հարվածելով կենսական կարևոր նշանակության օրգաններին

Shamshyan.com-ը գրում է. 31-ամյա Վաղինակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը` 23-ամյա Մարինե Բեժանյանը, հետ վերցնի սույն թվականի փետրվար ամսին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն Մարինե Բեժանյանը հրաժարվել է կատարել Վաղինակ Հովհաննիսյանի պահանջը:

Արդյունքում ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` Վաղինակ Հովհաննիսյանը որոշել է սպանել Մարինե Բեժանյանին: Վ. Հովհաննիսյանը հանդիպել է Մ. Բեժանյանին և նրա հորը` Գրիգոր Ժորայի Բեժանյանին, Մարինե Բեժանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է ուղղել Մ. Բեժանյանի մարմնին, մասնավորապես` նրա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել` հարվածներից մեկը դիպել է Մ. Բեժանյանի կրծքավանդակի ձախ կեսին:

Միջամտել է Մ. Բեժանյանի հայրը` Գ. Բեժանյանը` Վ. Հովհաննիսյանի հակաիրավական գործողությունները խափանելու համար, սակայն, վերջինիս կողմից Մ. Բեժանյանին ուղղված դանակի հարվածները դիպել են Գ. Բեժանյանին, որից հետո Գ. Բեժանյանի կողմից Վ. Հովհաննիսյանին դիմադրություն ցույց տալու արդյունքում Վ. Հովհաննիսյանը դեպքի վայրից դիմելով փախուստի, գնացել է տուն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more