▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը կրակել է իրեն համբուրած գողի վրա

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ձերբակալվել է 32-ամյա Ռիչարդ Դեֆեուդիսը, ով ներներխուժել է մասնավոր տներից մեկն ու ոտնձգություն կատարել քնած տղամարդու նկատմամբ:  

Դեպքը տեղի է ունեցել Պորտլենդում հոկտեմբերի 22-ին : Գողը ներխուժել է տուն և սկսել հավաքել արժեքավոր իրերը, որից հետո  հանվել է, պառկել քնած ամուսինների կողքին և համբուրել տղամարդուն:

Վերջինս արթնացել է և 3 անգամ կրակել հանցագործի վրա, սակայն նրան հաջողվել է փախչել: Մինչ ոստիկանությունը կարողացել  է ձերբակալել հանցագործին, նա հասցրել է հագնել տաբատը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more