▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թռիչքների համար վտանգավոր երկրներ

Ռուսաստանի Դաշնության ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցանկը, որտեղ թռիքչներ կատարելու համար պետք է ձեռնարկել անվտանգության լուրջ միջոցառումներ:

«Life News»-ը գրում է,որ  ավիաընկերություններին նախազգուշացվել է անվտանգության այդպիսի միջոցառումներ ձեռնարկել դեպի այդ երկրներ իրականացվող թռիչքների դեպքում:

Նշվում է, որ այդ ցանկի մեջ են մտնում հետևյալ երկրները` Ավստրիան, Ալժիրը, Ալբանիան, Ադրբեջանը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իսպանիան, Իտալիան, Հնդկաստանը, Իրաքը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստաըն, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբիան, Լիբանանը, Մարոկկոն, Մալայզիան, Մյանմարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Միացյալ Նահանգները, Սուդանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Թունիսը, Ֆրանսիան, Ֆիլիպինները, Չեռնոգորիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Շրի Լանկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more