▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան «պատժում» է Եվրոպային

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Առանց կրակ ծուխ չի լինում...Դեռևս հոկտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ միայն Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ ԻՊ-ի և արտաքին աշխարհի միջև, խաղաղության հասնելու համար: Ի դեպ, այս միտքը մեծ խանդավառությամբ ընդունվեց հենց եվրոպական երկրների և Արևմուտքի կողմից, քանի որ իրենց համար Ռուսաստանը շրջանցող ճանապարհ էր բացվում կարծես թե: Սակայն ընտրություններից հետո Եվրոպայի խիստ քննադական զեկույցները՝ Թուրքիայում անցկացված ընտրությունների հետ կապված, կրկին սրեցին Եվրոպա-Թուրքիա գոնե առերևույթ լավ թվացող հարաբերությունները: 

Իմ կարծիքով Թուրքիան «պատժում է» Եվրոպային, ցանկանում է բարձրացնել իր դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ հենց իր գիտությամբ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության հաշվին: 

Կարծիքս հիմնավորող երկու փաստարկ ունեմ: Նախ, ԻՊ-ին մինչև վերջերս բացահայտ, այնուհետև ներքին կարգով հովանավորում ու աջակցում է Էրդողանը, հետո՝ թուրքական պետական մեդիադաշտը ընդամենը երկու տողով է անդրադարձել Փարիզի ահաբեկչությանը և տողատակին հասկացրել, որ իսլամիստների հետ զենքի լեզվով չի կարելի խոսել:

Աշխարհում թիվ մեկ ահաբեկչական կառույցը, որին պաշտոնապես ընդունում և իրենց սեղանների շուրջ աթոռ են առաջարկում աշխարհի երկրները՝ դա ներկայիս թուրքական պետությունն է...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more