«Բոլորդ էլ կիմանանք պատերազմի մեկնարկի մասին այն ժամանակ, երբ Թուրքիան երկնքում կհարձակվի Ռուսաստանի վրա: Սկզբնական շրջանում թուրքերին կթվա, թե իրենք հաղթում են, սակայն այդ ձևով կգա նրանց վերջը: Այդ ամենի արդյունքում Կոնստանդնուպոլիսը կրկին ուղղափառ կդառնա»,-20-րդ դարի հույն հոգևորական Պաիսիյ Աֆոնսկու կանխատեսումն է, որը վերջին իրադարձություններից հետո ակտիվորեն քննարկվում է հունական ԶԼՄ-ների կողմից:
Հոգևորականը նաև կանխատեսել է, որ Թուրքիան կործանվելու է իր դաշնակիցների կողմից, ավելին` այն ջնջվելու է քարտեզի վրայից առհավետ.
«Թուրքիան կբաժանվի երեք-չորս մասի, մենք կվերցնենք մեր հողերը, հայերը` իրենց տարածքները, քրդերը` իրենց»,-ասել է նա:
Հավելենք, որ հույն հոգևորականին հաջողվել էր կանխատեսել այնպիսին պատմական իրադարձություններ, ինչպիսիք էին ԽՍՀՄ-ի փլուզումը, Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը և այլն: