▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը նեղսրտել են

Թուրքիան ամեն կերպ փորձում է հիմնավորել Սիրիա ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Հիմա էլ օրակարգ են բերվել Քրդստանի բանվորական կուսակցության պլանները, որոնք կապված են Սիրիայի հետ:

 Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը որոշ մանրամասներ է հրապարակել Էրդողանի նախագահությամբ վերջերս կայացած կառավարության նիստից, ըստ որի` նիստին ներկայացվել է հետախուզական զեկույց ՔԲԿ-ի պլանների վերաբերյալ:

Այն է` ՔԲԿ-ն, Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից օգտվելով, համալրում է իր ուժերը Թուրքիայում և ցանկանում Հաթայում դերակատարության մեծացմամբ կապ հաստատել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ և այսպես ասած «քրդական միջանցքը» դուրս բերել դեպի Միջերկրական ծով:

Լևոն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more