Երեւանում կայացել է «Ներդաշնակության մեղեդի» խորագրով բացառիկ համերգ, որին մասնակցել են «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք-խումբը, ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլը:
Նույն համերգը դեկտեմբերի 22-ին կայանալու է Ստամբուլում:
Համերգին մասնակցում էր նաև թուրք հայտնի երաժիշտ Օսման Յուրդալ Թոքջանը, ով իր ընկերների հետ կատարել է հայկական այնպիսի երգեր, ինչպիսիք են «Բարի արագիլ»-ը, «Կիլիկիա»-ն, Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ»-ը, «Միայն դու»-ն:
Ստորև` հատված թուրք և հայ երաժիշտների կատարմամբ հնչած «Կիլիկիա» երգից. մենակատարներ Սիպիլ և Անդրե Սիմոնյան` «Բյութիֆայդ Փրոջեքթ»: