▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուլայի ավտովթարից զոհվածների հարազատները կստանան 1 մլն դրամ փոխհատուցում. Գագիկ Բեգլարյան

Armlur.am-ը գրում է. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ Տուլայում տեղի ունեցած վթարին: Նա նշեց, որ քննությունը դեռ ընթանում է, և շատ բաներ պարզ կդառնան քննության ավարտից հետո: Նախարարը հավելեց, որ վիրավորներից միայն մեկն է գտնվում ծանր վիճակում:

Անդրադառնալով փոխհատուցումներին` նա նշեց, որ զոհվածների ընտանիքները կստանան 1 մլն դրամ, իսկ վիրավորներինը` մինչև 1 մլն: Նախարարը հավելեց, որ վերջնական չափը հայտնի կդառնա այսօր` խորհրդակցությունից հետո: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more