▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենին մեղադրելու չէ՝ հարուստ դեպուտատի աղջիկ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԵՍ ԷԼ 125 ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏ ԵՄ, ՈՒ ՀԻՄԱ ՑԱՎՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԴՊՐՈՑԻՍ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻՆ, ՈՒՐ ՄՏՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՆԳԱՄ ԱՅԺՄ ՉՈՒՆԵՄ:

Վերջերս Ռուսաստանում Նատալիա Վոդյանովայի հիվանդ քրոջը մի սրճարանից դուրս էին հանել. դեպքի առթիվ սրճարանի տիրոջը 5 տարի դատել են, սրճարանն էլ՝ փակել: Չեմ հավատում, որ մեր երկրում, էն էլ դեպուտատի աղջկան, կդատեն (կամ էլ տնօրենի պաշտոնից կհանեն): Դե ճիշտ է, Վոդյանովայի քույրը իր մեջքին ՎՈԴՅԱՆՈՎԱ ուներ, բայց էս էրեխու մեջքին էլ մենք պիտի լինենք:

Չնայած, որ նայում ենք, մեղադրելու էլ չի տնօրեն Անտոնյան Լիլիթին: Ախր հարուստ դեպուտատի աղջիկ է,ախր քահանայի կին է ու դաստիարակված,հոգևոր սնունդ ստացած այնպես, որ ՉՍԻՐԻ աղքատներին, հիվանդներին ու ընդհանրապես ԺՈՂՈՎՐԴԻՆ!!

Էս էրեխեն էլ իր սովորական դարձած զոհերից մեկնա՝ չի ուզում դպրոց ընդունի: Պատճառը ո՞րնա, որ իրա նման <<առողջ>> չի՞: Թե իրա ստանդարտներիցա, , որ ամեն նոր ընդունվող աշակերտ պիտի անթերի լինի: Ու երևի էտ ստանդարտների մեջա մտնում, որ ներառական երեխաների լավ կահավորված, առաջին հարկում գտնվող դասասենյակը փոխարինվել է երրորդ հարկում գտնվող ՓՈՔՐԻԿ սենյակով, իսկ նախկին մեծ սենյակը տրվել է նոր փոխտնօրենին: Իր մյուս ստանդարտներից մեկն էլ էնա, որ ծնողները նախապես պիտի հերթագրվեն, նոր ինչ-որ հարցով դիմեն: Այսինքն, եթե մեկը շաատ հրատապ հարց ունի, պիտի հերթագրվի ու սպասի հեչի պես մի քանի օր: Տպավորություն է ստեղծվում, որ տնօրեն Լիլիթ Անտոնյանը իր պաշտոնը խառնել է պրեզիդենտի պաշտոնի հետ և հիմա ինքնահաստատման քայլեր է անում աշակերտների ու ծնողների առողջության, նյարդերի ու ապագայի հաշվին:

Արման Կոստանդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more