▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութ ցրելու պահին թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող ոստիկան է ձերբակալվել

Երեկ հենց ոստիկանության կողմից ոստիկանության աշխատակից է ձերբակալվել: 

Ձերբակալվածը Շիրակի մարզի մարզային վարչության ավագ օպեր է` Արտակ Պետրոսյանը: Նա ձերբակալվել է թմրանյութ ցրելու պահին և ներկայումս պահվում Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: 

Ուշագրավն այն է, որ ոստիկանության նշված աշխատակիցը ծառայում է հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ վարչությունում, որի կողմից ձերբակալվել է ինքը: 

ՆյուզՊրեսս-ն է գրում ու նշում,որ կայքի տեղեկություններով` Պետրոսյանն անցել էր ատեստացիան և պետք է փոխգնդապետի կոչում ստանար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more