▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նստենք մտածենք այն երկար շարքի մասին, որով մեռնելու է Հայաստանը, ԱԲ կենտրոն բացելը ուշ կգար մարդու մտքին, բայց կգար․․․

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «FireBird-ն ու nvidia-ն Հրազդանում հիմնարկեցին արհեստական բանականության կենտրոնը:

Ու դա իշխանության ջանքերով երկրի բնակչությանը վաճառվել է որպես մի հրաշալի, մի բացառիկ ծրագիր:

Այո, այն բացառիկ է նրանով, որ ոչ մի նման փոքր երկիր, որ բանականություն ունի, չէր սկսի անգամ բանակցել նման կենտրոնի բացման շուրջ, ուր մնաց բերեր ու դներ այն իր քաղաքներից մեկի մոտ` իր ջրային կարևորագույն ռեսուրսի վրա:

Մեռնելիս` պետք է համակողմանիորեն մեռնել: Անմնացորդ և մահվան պահը տոնելով:

Եթե նստենք մտածենք այն երկար շարքի մասին, որով մեռնելու է Հայաստանը, ԱԲ կենտրոն բացելը ուշ կգար մարդու մտքին, բայց կգար:

Ու հետաքրքիր է, որ Հահաստանի բնակչությունն ուրախ է էֆեկտիվ մահվան ու կորպորատիվ նեոգաղութացման իր նոր մեթոդով:

Սա ոչ թե առաջընթաց ու հաջողություններ է բերելու Հայաստանին, այլ Հայաստանը քամելու է, ոչնչացնելու է և դարձնելու է հարյուրավոր բաց, ծանր մետաղների ու օտարների կողմից անխնա շահագործվող հանքերի ազդեցությունից էլ առավել վտանգավոր ազդեցություն թողած կորպորատիվ գաղութատիրման ոչնչացնող գործիք:

Բայց ժողովուրդն այս դա չի հասկանում ու չի հասկանալու:

Ու տոնում է:

Մանրամասն տեսանյութ կպատրաստեմ առաջիկա օրերին»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more