▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին, դուք այդ մանդատը վաստակել եք պայքարում, որտեղ թափվել է նաև իմ երեխայի արյունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

2008 թվականի մարտի 1-ի սպանդի ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. 

Հայաստանը 2008 թվականից չունի լեգիտիմ նախագահ, քանի որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ժողովրդի կողմից, նա եկել է իշխանության՝ սեփական քաղաքացիների արյան գնով, պետական հեղաշրջման միջոցով, ոստիկանական ուժերի և բանակի ներգրավմամբ: 7,5 տարի ամեն ինչ արել է սպանությունները կոծկելու համար ու հիմա իր իշխանության հավերժացման համար մի ստոր քայլ է մշակել՝ սահմանադրական փոփոխություններ անվան տակ»: Բոլորը շատ լավ հասկանում են նրա նպատակը, ուղղակի կան կուսակցություններ, և որոշ «ընդդիմադիր» գործիչներ, որոնք մտածելով բացառապես իրենց շահի, և 2017 թվականի խորհրդարանում տեղ գտնելու մասին՝ մոռանում են ժողովրդին և մասնակցում Սերժի Սարգսյանի հետո «ֆոտոսեսիաների», մոլորեցնելով եվրոպացիներին ինտեգրվում են այս հանցավոր գործարքի մեջ:

Ու չեմ կարող չնշել կոնկրետ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մասին, ով բավական չի, որ գնացել է ու հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, դրանից հետո ելույթ է ունենում, թե իբր իր մանդատը վաստակել է: Տիկին Լյուդմիլա, դուք այդ մանդատը վաստակել եք պայքարում, որտեղ թափվել է նաև իմ երեխայի արյունը՝ պայքարի դուրս գալով ավազակապետության դեմ: Եվ մի արդարացեք, թե թշնամու հետ էլ են հանդիպում, բանակցում և ձեռք սեղմում: Դուք Սերժ Սարգսյանի արյունոտ ձեռքը սեղմելուց հետո այլևս ինձ համար գոյություն չունեք:

Ինչ վերաբերում է «ՈՉ»-ի ճակատին միանալուն, ապա բոլոր այն շարժումները, որոնք պատրաստ են պայքարել Սերժ Սարգսյանի ավազակապետության դեմ, ես պատրաստ է միանալ այդպիսի շարժումներին:

Միանում ենք, որովհետև 2008 թվականի իշխանության բռնազավթումից հետո 7,5 տարի մարդասպանները ազատության մեջ են և միայն Սերժ Սարգսյանից ազատվելուց հետո կարող ենք արդարադատություն ունենալ: Իսկ եթե զգամ, որ սա հերթական շոուի կարող է վերածվել և պայքարը տարվի այլ ուղղությամբ, ապա մենք դուրս կգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more