▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենան, բա՛վ է, խելքի՛ աշեցեք»․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» «գործակալ» է:
Տգիտությունը և պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենա, հարգելի պաշտոնյաներ. բա՛վ է, խելքի՛ աշեցեք:
Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:
Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել:
Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:
Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ: Իսկ թե ինչո՞ւ՝ այլևս պարզ է ու որոշ ամենքի համար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more