▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին

«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում մեր ԲԿ-ներում, երբ նախկինում պետպատվերի, հիմա էլ ապահովագրության շրջանակներում մարդիկ գնում են վիրահատության. բժիշկները բացահայտ փող են ուզում հիվանդից, կապ չունի՝ նա սոցիալական ինչ վիճակում է․ կոնկրետ «Էրեբունին» շատ աչքի է ընկնում այս առումով։ Ուղղակի փող են հափշտակում հիվանդից՝ մեղքը բարդելով պետության վրա, որ պետությունը քիչ է փոխհատուցում»,- ասուլիսի ժամանակ, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց լրագրողը։ Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Ապահովագրության և պետական պատվերի շրջանակներում պետությունն ասում է, որ ես պատրաստ եմ այս ծառայությունը ձեռք բերել այս գնի փոխհատուցմամբ, բժշկական կենտրոնը համաձայնությամբ ընդունում է այդ պայմանները և մեր քաղաքացիներին տրամադրում է այդ ծառայությունը, մենք էլ վճարում ենք ծառայության պայմանվորված արժեքը։ Մենք պայմանագրի առարկա հանդիսացող գնի մեջ որևէ մեկի աշխատավարձ չենք ֆիքսում, մենք ասում ենք, որ մեր գնի հաշվարկի մեջ առնվազն այսքանը բժշկական կենտրոնը պիտի նախատեսի բուժանձնակազմի փոխհատուցման համար»:

***

«Արդյոք չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին պետական ապահովագրության շրջանակներում գումարը չի սպառվի, ինչպես եղել է ասենք պետպատվերի ժամանակ, երբ տարվա 2-3-րդ եռամսյակներին մարդիկ հիվանդանոցներում լսում էին, որ պետպատվերը սպառվել է, թեև դուք բազմիցս ասել եք, որ նման հասկացություն չկա»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Համակարգը և ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ՝ արձանագրումներ անելու և միջոցներ ձեռնարկելու, և կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,- պատասխանեց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more