▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղումները կշարունակվեն

«Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ի գիշերը ներառյալ, իսկ ցերեկն արդեն կդադադեն: Մարտի 24-ին կրկին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ և ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  տեղումները կշարունակվեն: Մարտի 26-ին արդեն հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ ապրիլին տեղումները նորմայից շատ կլինեն: Ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը դեռևս անկայուն կլինի, իսկ տաք հոսանքները կներթափանցեն երկրորդ կեսից:

Առաջիկա 5 օրերին հանրապետությունում անկայուն եղանակը կշարունակվի: Կիրակի օրվա երկրորդ կեսից հանրապետությունում գործելու է  հերթական ցիկլոնը, որից հետո երկրի ողջ տարածքում կլինեն ինտենսիվ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կդիտվեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ի գիշերը ներառյալ, իսկ ցերեկն արդեն կդիտվի տեղումների դադար: Մարտի 24-ին կրկին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ և ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  տեղումները կշարունակվեն: Մարտի 26-ին արդեն հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- հայտարարեց Գագիկ Սուրենյանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more