▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկացրեք SAS-ի Արտակ Սարգսյանին, որ պատրաստ եմ վճարել մի ամբողջ մեծ արկղ թխվածքաբլիթի համար

Խնդրում եմ, իմ անունից տեղեկացնել SAS-ի Արտակ Սարգսյանին, որ ես պատրաստ եմ վճարել ոչ թե մեկ հատ, այլ մի ամբողջ մեծ արկղ թխվածքաբլիթի (պեչենու) համար, որպես վնասի փոխհատուցում, միայն դիմումը խեղճ մարդու նկատմամբ ոստիկանությունից ետ վերցնի:

Այդ մարդը հասատ լավ օրից չի գնացել այդ քայլին, գուցե տանը երեխա է ունեցել, գուցե ծանր ծայրահեղ պայմաններում է ապրում, գուցե իսկապես սոված է եղել: Կրկնում եմ իմ անունից, տեղեկացնել SAS-ի Արտակ Սարգսյանին, որ ես պատրաստ եմ վճարել ոչ թե մեկ հատ, այլ մի ամբողջ մեծ արկղ թխվածքաբլիթի համար, որպես վնասի փոխհատուցում, միայն դիմումը խեղճ մարդու նկատմամբ ոստիկանությունից ետ վերցնի: Հակառակ դեպքում, ժողովուրդ ջան, SAS- ից գնումներ ոչ ոք չանի..........

Գայանե Մանուկյան

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գործող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել եւ բռնել: Վերջինս  SAS սուպերմարկետից սննդամթերք էր գողացել, սակայն ուշագրավն այն է, որ տվյալ տեսանյութի հրապարակումից հետո հասարակության զգալի մասը ոչ թե քննադատում էր տղամարդու, այլ` ոստիկանության գործողությունները: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more