▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնելով Արփինե Հովհաննիսյանին՝ ադրբեջանցիները խառնվել են իրար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Զավեշտալի դրվագ Ադրբեջանի արդարադատության նախարարի մասնակցությամբ Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողովը, որին բազմաթիվ երկրների արդարադատության նախարարներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին մասնակցում: Երեկվա «ճաշը» չմարսած Ադրբեջանի արդարադատության նախարարը մի քանի էջանոց ելույթ էր պատրաստել, ամենայն հավանականությամբ, ռևանշի նպատակով: Առավոտյան, մինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանն էր, ադրբեջանցիները մոտեցել էին քարտուղարությանն ու արձագանքելու համար ձայն վերցրել (մտածել էին, թե մեր նախարարն այսօր չի մասնակցի համաժողովին ու հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, ցանկացել էին «թիկունքից» գործել): Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Տեսնելով համաժողովի սրահ մտնող Արփինե Հովհաննիսյանին՝ ադրբեջանցիները խառնվեցին,արագ մոտեցան քարտուղարությանն ու ձայնի իրավունքը հետ վերցրեցին:

Լուսինե Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more