▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։

Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Ոչ, խմբակցությունը նման ցանկություն չունի»։

Իր հերթին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կարճ արձագանքել է. «Չենք հանդիպելու»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նախօրեին հրապարակած տեսաուղերձում հանդիպման էր հրավիրել ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարներին՝ Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին։

Նա նշել էր, որ նախաձեռնել է քննարկումներ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն սահմանելու վերաբերյալ՝ կոչ անելով գործընթացին միանալ նաև ընդդիմադիր պատգամավորներին։

«Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով, հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանին և Աննա Գրիգորյանին»,- հայտարարել էր Աննա Հակոբյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more