▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում ԱԺ ապագա փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի հարազատ եղբոր՝ Ավետի հետ։ Անգամ ցեխաջրում ընկած վիճակում ոտքով հարվածում են գլխին։
Բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանում կրիմինալը ծաղկում է և այն չի շրջանցելու ոչ մեկին։ Բանակում, փողոցում, քրեակատարողական հիմնարկում, անգամ տան շքամուտքի դիմաց ՀՀ-ը քաղաքացին անպաշտպան է։ Ինչո՞ւ, որովհետև պետական կառավարման համակարգը արդյունավետ չի գործում։
Ցավալին այն է, որ Հայկը հենց պաշտոնական քարոզչության բարձրախոսներից մեկն է, որը շատերի պես փչում է Իրական Հայաստանի խաղաղասիրական փուչիկը, բայց երկրի ներսում իրականությունն այլ է, անողոք և ճակատագրական բոլորի համար»։

Տեսանյութը՝ Գայանե Զարգարյանի էջից

***

 ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին Asekose.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

Իրավապահ կառույցից հավելեցին, որ 1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: 

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more