▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի Աչաջուր գյուղում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել

Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում, հոկտեմբերի 3-ին, անսովոր քաշով երեխա է ծնվել:

Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշել է, որ արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է:

Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, եւ նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more