▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունները ապացուցում են՝ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն. Արմինե Հովհաննիսյան

Օրրանի 160 շահառու երեխաների Տաշիր Արենան հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։ Բարեգործական ցուցադրությունները երեխաների համար նախաձեռնել էր Տաթևիկ Կարապետյանը։

Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։

Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային աննկարագրելի էֆեկտներով։

Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։

Տաշիր Արենայի կազմակերպած շոու ծրագրին միացել էր նաև Տաշիր Պիցցա ընկերությունը, որը շուրջ տասը տարի իր աջակցությունն է ցուցաբերում Օրրանի երեխաներին․ տարիների ընթացքում բարեկամ կազմակերպության ցուցաբերած ուշադրությունը միշտ գնահատելի է եղել օրրանցիների կողմից:

««Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների նկատմամբ»,-նշում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more