Asekose.am-ի տեղեկություններով՝ ԼՂՀ-ում երեկ` հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է: Տասից ավելի զինծառայողներ տեղափոխվել են Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):