Wnews.am-ը գրում է.
Տարվա ամփոփումը անցնող տարվա անբաժան մասն է։ Յուրաքանչյուր տարի ունենում է իր հերոսներն ու հակահերոսները: Wnews.am-ը՝ որպես Հայաստանում ամենականացի կայք, որոշեց ներկայացնել անցնող տարում Հայաստանի ամենա…կանանց՝ ամենաքննարկվող, ամենահաջողակ, ամենասիրված, ամենասկանդալային, ամենաանկեղծ….ամենահղի…. և այդպես շարունակ: Մեր ցանկը կազմելիս մենք հաշվի ենք առել, թե հատկապես ինչի համար են այս կանայք հաճախ հիշատակվել մամուլում: Ահա Wnews.am-ի ամենա-ամենաների շարքը:
Տարվա ամենահաջողակ կինը Արփինե Հովհաննիսյանն է: Չնայած մի շարք տարաձայնությունների՝33-ամյա Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ Արդարադատության նախարար: Այս լուրը երկար ժամանակ մամուլում ամենաքննարկվողն էր: Հետո մամուլը ողողվեց մեկ այլ նյութով՝ մեր նորանշանակ նախարարը ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Դե ինչ, լինել երիտասարդ, գեղեցիկ և նախարար, իհարկե մեծ հաջողություն է, թեպետ, մեր կարծիքով, այդ հաջողությունը պատահական չէ, դա Արփինեի աշխատասիրության, նպատակասլացության, բանիմացության արդյունքն է:
Տարվա ամենաքննարկված կինը Սեյրան Օհանյանի գեղեցկուհի կինն է՝ Ռուզաննա Խաչատրյանը:
Մամուլում նրա անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները բերեցին նրան, որ Ռուզաննա Խաչատրյանն անգամ դատական հայց ներկայացրեց իրեն զրպարտելու համար։
Ինչ էլ անի Ռուզաննա Խաչատրյանը, միանգամից հայտնվում է ամենաքննարկվողների շարքում: Ծաղիկների սիրահար Ռուզաննայի վերաբերյալ կարծիքները հակասական են. ոմանք հիանում են նրանով, ոմանք էլ՝ առիթը բաց չեն թողնում քննադատելու համար:
Տարվա ամենասկանդալային կինը Զարուհի Փոստանջյանն է. Զարուհի Փոստանջյանն անընդհատ սկանդալների կիզակետում էր: Չէր դադարում մամուլը գրել մեկի մասին, երբ հայտնվում էր Զարուհու մասնակցությամբ մեկ այլ սկանդալ: Մեկ նա սկանդալային հայտարարություններ է անում իր ելույթում, մեկ՝ սկանդալային անեկդոտներ պատմում, մեկ վիճում է Սեյրան Սարոյանի, Շարմազանովի ու մյուս բոլորի հետ, մեկ գնում է Սյունիք՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու նպատակով, բոլորովին վերջերս էլ նա այրեց երկրի նախագահի խրտվիլակը: Չգիտենք, այս ամենն ինչով է նպաստում Հայաստանի բարեկեցությանը, բայց որ Փոստանջյանի հետ չես ձանձրանա, դա հաստատ:
Տարվա հղի- Էմմի. Այս տարի մամուլը ողողված էր Էմմի հղիությանը վերաբերող նյութերով. «Էմմին գտնվում է հղիության 4-րդ ամսում», «Հղի Էմմին փորիկով լուսանկար է հրապարակել», «Հղի Էմմիի նոր լուսանկարները»… և այդպես շարունակ: Սակայն, հղիությունից հետո էլ սկսվեց բոլորովին այլ քննարկում:Wnews.am-ի տեղադրած Էմմի որդու լուսանկարն այս պահին համացանցի ամենաքննարկվող նյութերից է: Մենք փոքրիկին մաղթում ենք երջանիկ մանկություն, իսկ Էմմին ևս մեկ անգամ շնորհավորում ենք մայրանալու կապակցությամբ:
Տարվա «ամենամերկ» կին -Նազենի Հովհաննիսյան. Ողջ ամառ մենք հիանում էինք Նազենի Հովհաննիսյանի գեղեցկությամբ և տեսանք նրա բոլոր լողազգեստները: Նազենի Հովհաննիսյանը պարբերաբար լողազգեստով լուսանկարներ էր հրապարակում, որոնք միանգամից տարածվում էին համացանցում. «Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով», «Նազենի Հովհաննիսյաննը նոր լողազգեստով» ,«Նազենի Հովհաննիսյանը ավելի նոր լողազգեստով» ….
Տարվա ամենաբարի-Քրիստինե Պեպելյան . Քրիստինեին կարող ենք համարել նաև ամենախաղաղասերն ու սիրվածը։ Այն պահին, երբ թեժ քննարկումներ էին սկսվել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը նշել-չնշելու վերաբերյալ և վեճեր էին ծավալվել դրա համար ծախսված գումարների շուրջ, Քրրստինե Պեպելյանը հանդես եկավ շատ ադեկվատ հայտարարությամբ. «Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կբազմապատկեմ և կուղարկեմ սահմանամերձ որևէ գյուղ: Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար»,-նշել էր երգչուհին: Իսկ որոշ ժամանակ անց՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը գրառում էր կատարել. «Շնորհակալությո’ւն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցն ընդլայնելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում