▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբեր կենդանիների հավաքել ու եկել է Հայաստան

2012 թվականի սեպտեմբերին Երևանի Կրկեսը հավասարեցվեց հողին,  իսկ փոխարենը խոստացան նոր ու ավելի ժամանակակից կրկեսի շենք կառուցել: Խոստացան, Կրկեսը դեռ չկա, բայց կարևորը, խոստումն ուժի մեջ է: Վերջերս «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ  պետք է մինչև հաջորդ տարվա վերջ պատրաստ լինի:

Նրա խոսքով՝ Կրկեսն ունենալու է բոլոր հարմարությունները:

Իսկ, մինչ կկառուցվի այսպես կոչված  ժամանակակից ու բոլոր հարմարություններն ունեցող Կրկեսը, ստեղծագործական կոլեկտիվը շարունակում է  աշխատել ոչ այդքան հարմար ու  ոչ այդքան բարվոք սենյակներում:

Կրկեսի աշխատակիցներն հիմնականում մեկնում են արտասահման՝ հյուրախաղերի, իսկ առաջիկայում պատրաստվում են հյուրեր ընդունել՝ Լեոնիդ  Ենգիբարյանի 80-ամյակին նախատեսված միջոցառումների և «Երևանյան ամառ»-ի շրջանակներում: Հայաստան կգա Սանկտ-Պետերբուրգի շրջիկ կրկեսը:

Սոս Պետրոսյանի խոսքով՝ Կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկովը իր հետ հավաքել ու բերել է բազում կենդանիների ու արտիստների.

Անդրեյ Միտաչկովը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է, բայց այս հիանալի երկրի  մասին գիտի դեռևս դպրոցական դասագրքերից:

«Կարդացել ու լսել եմ հայկական հզոր մշակույթի, բարի մարդկանց մասին, իսկ հիմա եկա տեսա: Փաստորեն, ամեն ինչ ճիշտ էր գրված ու ճիշտ էին ասում: Այստեղ այնքան լավ է, որ չեմ ուզում վերադառնալ»,-ասում է Սանկտ-Պետերբուրգի շրջիկ կրկեսի տնօրենը:

2012 թվականի սեպտեմբերին Երևանի Կրկեսը հավասարեցվեց հողին,  իսկ փոխարենը խոստացան նոր ու ավելի ժամանակակից կրկեսի շենք կառուցել: Խոստացան, Կրկեսը դեռ չկա, բայց կարևորը, խոստումն ուժի մեջ է: Վերջերս «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ  պետք է մինչև հաջորդ տարվա վերջ պատրաստ լինի:
Նրա խոսքով՝ Կրկեսն ունենալու է բոլոր հարմարությունները:
Իսկ, մինչ կկառուցվի այսպես կոչված  ժամանակակից ու բոլոր հարմարություններն ունեցող Կրկեսը, ստեղծագործական կոլեկտիվը շարունակում է  աշխատել ոչ այդքան հարմար ու  ոչ այդքան բարվոք սենյակներում:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more