▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի ռուսալեզու տարբերակը հասանելի է Համացանցում

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է  Համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:

Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին: Ժապավենի հայերեն և անգլերեն տարբերակները կներկայացվեն առաջիկայում:

 

«Հայկական չափանիշ» կինոկենտրոն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more