▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Գործարկվել է armspyurk.com հարթակը

Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Գործարկվել է armspyurk.com հարթակը

Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։

Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են  հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցուն:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը:

Ստորագրահավաքին մասնակից դառնալու և հանրագիրը ստորագրելու համար պետք է այցելել armspyurk.com կայքը և հետևել բոլոր հրահանգներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more