Երեկ` օգոստոսի 31-ին, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին գործարար Գերման Ստերլիգովին: Վերջինս Մոսկվա էր ժամանել Երևանից:
Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովի խոսքով` իրավապահներն ազատել են գործարարին նրան հարցաքննելուց և ՌԴ քաղաքացիությունը հաստատելուց հետո:
Փաստաբանը հայտարարել է, որ Ստերլիգովին ձերբակալել էին Ադրբեջանի ոստիկանության նախաձեռնությամբ: Այնտեղ ռուսաստանցի միլիոնատերը հետախուզվում է Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով. «Պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր» և «Պետական սահմանի ապօրինի հատում»:
Արթուր Հայրապետովը նաև հավելել է, որ մոտ շրջանում Գերման Ստերլիգովը չի պատրաստվում հեռանալ Ռուսաստանից: