▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարևոր չէ, թե ով է օլիգարխ, ով՝ ոչ

Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարևոր չէ, թե ով է օլիգարխ, ով ոչ, բոլորն այդ ժամանակ հավասար են

Life.panorama.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում երբեմն դադարում է կրակը, երբեմն կրկին ակտիվանում: Չնայած առաջին օրերի լարվածությունն արդեն անցյալում է, բայց մարդկանց պատրաստակամությունը՝ լինել մեր զինվորների կողքին, շարունակվում է օր օրի ավելանալ:

Ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ եւ երգահան Դավիթ Ամալյանը, ում ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է Հայոց բանակին ու հայ զինվորին, մեզ հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակի մասին լսելուց հետո անմիջապես մեկնել է Արցախ, որից հետո Երեւանում կիսատ թողած գործերի պատճառով վերադարձել է այստեղ.

«Երբ լսեցինք այս դժբախռության մասին, անմիջապես մեկնեցինք Ղարաբաղ, բայց էստեղ կիսատ թողնված գործեր կային, էստեղ էլ մեր անհրաժեշտությունը կար, ուստի վերադարձանք Երեւան՝ կրկին հետ գնալու նպատակով: Ի ուրախություն մեզ՝ հիմա կարծես թե առաջին օրերի լարվածությունը չկա ու մեր վերադառնալու կարիքն էլ դեռ չկա: Իհարկե, շատ խորը կսկիծով ցավ եմ զգում մեր զոհված տղերքի համար, ինձ համար մեծ կորուստը եղավ այն, որ ինքս չհասցրեցի կռվել, գնացի Ղարաբաղ, բայց չհասցրի դիրքերում լինել: Միաժամանակ պետք է նկատեմ, որ ընկերներս, ովքեր եղել են դիրքերում, ուղղակի հիացած են մեր երիտասարդ զինվորներով, նրանք էլ հիացած են իրենց ավագներով. Ես երկուսի ցավն էլ տանեմ»,- նշեց նա:

Հայ ժողովրդի համախմբվածության վերաբերյալ Դավիթ Ամալյանը շեշտեց.

«Ես միշտ եմ ասել, եթե Աստված չանի պատերազմ լինի, մեր ժողովուրդը կհամախմբվի: Իհարկե, այս դժվարին իրավիճակում երջանկություն է, որ մեր սպասվածից ավելի մեծ ծավալ կրեց այդ համախմբվածությունը: Գիտեք, հայ զինվորը միշտ էլ օժտված է եղել մարտական ոգով, այս պարագայում մեր ամենամեծ հաղթանակը հայ ժողովրդի համախմբվածությունն էր, ինչում ես միշտ եմ վստահ եղել: Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարեւոր չէ, թե ո՞վ է օլիգարխ, ո՞վ ոչ, բոլորն այդ ժամանակ հավասար են, եթե մինչեւ կռիվն էլ այդպես հավասար լինենք, կռիվ անելու կարիք չենք ունենա. տա Աստված, որ մենք միշտ միասնական լինենք, հենց դրա մեջ  է մեր հաղթանակը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more