▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբությունը չի քննվում ամբոխով, այն կա՛մ պաշտպանվում է, կա՛մ դավաճանվում...Գալուստ Նանյան

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյանն իր էջում գրում է․ 

Սրբության պաշտպանությունը իմ մեջ բանակցվող հարց չէ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ արշավը ոչ պայքար է, ոչ խիզախություն, ոչ էլ քաղաքացիական դիրքորոշում։ Դա սրբության դեմ ձեռք բարձրացնել է՝ մերկացրած ու արդարացումների մեջ փաթաթված։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզապես եկեղեցական կառույց չէ․ այն Սրբոց սրբոցն է, առաջին քրիստոնեական Աթոռը հողագնդի վրա և մեր ժողովրդի հոգևոր ինքնության առանցքը։

Սրբությունը հրապարակային ճնշման օբյեկտ դարձնելը արդեն քննադատություն չէ, այլ վտանգավոր սահմանախախտում։
Երբ Սրբոց սրբոցը քարշ են տալիս հրապարակ, դա չի թուլացնում եկեղեցին՝ դա քայքայում է ժողովրդի հոգևոր ողնաշարը։

Այստեղ հարցը անձ չէ։
Այստեղ հարցը սահման է։

Եվ այդ սահմանը հատողը հարվածում է ոչ թե Սուրբ Աթոռին, այլ հենց հավատքի հիմքին։

Եվ ես հենց այն օրվանից եմ վախենում, երբ սրբության վրա հարձակվելը կսկսեն կոչել «նորմալ»։

Սրբությունը չի քննվում ամբոխով, այն կա՛մ պաշտպանվում է, կա՛մ դավաճանվում։

Եվ ով դա չի հասկանում, նա չի կռվում եկեղեցու դեմ՝
նա քանդում է այն վերջին սյունը, որի վրա դեռ կանգուն է ՀԱՅ ԱԶԳԸ։

Սա այն գիծն է, որից վերադարձ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more