Հայաստանից Բելգիա տեղափոխված անհատ ձեռներեցներ Գրիգոր Բաղդասարյանը և Վահան Չատալբասյանը եկել են Հայաստան՝ օգնության ձեռք մեկնելու քառօրյա պատերազմի արդյունքում զինվոր կորցրած ընտանիքիներին, դիրքերում գտնվող սահմանապահներին:
«Առաջին անգամ հանգանակեցինք 47 ընտանիքի համար, բայց հետո շատերը ցանկություն հայտնեցին օգնելու.զանգեր ստացանք Կորեայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգոր Բաղդասարյանը:
Վահան Չատալբասյանն էլ հավելեց.
«Որոշել ենք անձամբ ձեռք բերել գումար ու փոխանցել: Ուզում ենք ինչ-որ կերպ Սփյուռքի վստահությունը հետ բերել, քանի որ նրանք ոչ ոքի չեն հավատում, թե՛ իշխանությանը, թե՛ մարդկանց: Կան նաև կեղծ հաշվեհամարներ, որոնք ադրբեջանցիներին է պատկանում: Շատերը գումարն ուղարկել ու հետո չեն կարողացել պարզել, թե ուր է հասել»:
Նշենք, որ Վահանը և Գրիգորը բելգիահայերի օգնությունն անձամբ են հասցրել Արցախ:
Անի Կարապետյան