PastInfo-ն գրում է. Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել :
Այսպես, տանը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու կացնահարված դիակ, բացի սպանվածից բնակվել է նաև նրա եղբայրը: Սպանվածը, մեր տեղեկություններով, թմրամիջոցների նկատմամբ որոշակի հակվածություն է ունեցել, իսկ նրա եղբայրը՝ որոշակի հոգեկան խնդիրներ: Վերջինիս գտնել դեռևս չի հաջողվել:
25-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել հիմնականում գլխի շրջանում, իսկ դիակը հայտնաբերել եւ ահազանգել է մայրը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ այսօր ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վ. Կարապետյանի կացնահարված դին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում