երեկ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Մալաթիայի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ հուլիսի 12-ին շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Օհանովի 17 շենքի 14 բնակարանում կա տղամարդու դի:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է ՌԴ քաղաքացի 1969 թվականին ծնված Համլետ Ասատրյանի դին: Նախնական տեղեկություններով Ասատրյանը սպանվել է պարանոցի շրջանում հասցված հրազենային վնասվածքից:
Մեր տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանություն):
Երեկ` հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հուլիսի 12-ին շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Օհանովի 17 շենքի 14 բնակարանում տղամարդու դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1969 թվականին ծնված Համլետ Ասատրյանի դին՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով:
Նշենք, որ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է: Կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են: