▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սողոմոն Քոչարյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

hetq.am-ը գրում է. Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ից սկսած, Արգավանդ գյուղի Սարալանջի 1/3 հասցեում գտնվող սգո սրահում (Արգավանդի խաչմերուկ): Այս մասին տեղեկացրել են Սողոմոն Քոչարյանի մարտական ընկերները: Նրանք այսօր նաև համաձայնություն են ստացել իրենց մարտական ընկերոջը հուղարկավորել Եռաբլուրում:

Հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը` նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին: Թաղման արարողության մասնակիցները սգո սրահից ժամը 13:00-ին շարժվելու են դեպի Եռաբլուր:      

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more