▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով Վարդան Ղուկասյանը կվերադառնա տուն ու կշարունակի իր առաքելությունը․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը

Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ, շաբաթական երեք և ավելի անգամ, ներկայացել է ուղիղ եթերում՝ բարձրաձայնելով ամենացավոտ խնդիրները, որոնք առնչվում են դավաճանություններին, սրբապղծությանը, Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կորստին։ Նրա հրապարակած փաստերն ու բացահայտումները հնչեցվել են առանց վախի՝ միայն հանուն ժողովրդի իրազեկման ու հայրենիքի պաշտպանության։

Սակայն նրա պայքարը զերծ չի մնացել քաղաքական հետապնդումներից։ Նրա դեմ շինծու քրեական գործեր են հարուցվել, փորձ է արվել լռեցնել նրան։ Բացի այդ, նրա հավատարիմ մարդիկ կալանավորվել են և մինչ օրս գտնվում են կալանքի տակ՝ ենթարկվելով անարդար ճնշումների։ Այս ողջ գործընթացը լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա, սակայն նույնիսկ այս փորձությունները չեն կոտրել նրա կամքը։

Շուտով Վարդան Ղուկասյանը կվերադառնա տուն, կվերականգնվի և կշարունակի իր առաքելությունը՝ կանգնած լինելով հայ ժողովրդի կողքին, պայքարելով արդարության, Հայաստանի և Արցախի իրավունքների համար։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more