pastinfo.am-ի փոխանցմամբ՝ ծննդկանի մահվան պատճառ դարձած պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարզվում է ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողություններին:
Մանկաբարձ-գինեկելոգը, ով երեկ ձերբակալվել էր, սակայն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, հենց դատարանում հանկարծակի պարզել էր որ առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով դատարանից տեղափոխել՝ հիվանդանոց:
Իսկ հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհուն խոզի գրիպը ևս չի խնայել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը, բարձր ջերմություն ինչից էլ եզրակացրել են, որ շփումն արտաքին աշխարհի հետ նպատակահարմար չէ և պետք է մեկուսացված մնա հասարակությունից: Այլ խոսքով` քննիչն այս պահին չի կարող նրա հետ որևէ քննչական գործողություն իրականացնել:
Ճակատագրի հեգնա՞նք, եթե բժշկուհի Շուշանիկ Բախշյանն էլ Մերի Մարգարյանի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք չցուցաբերեր և լիներ նույնքան հոգատար, որքան նրա գործընկերներ-բժիշկներն են իր նկատմամբ, ապա գուցեև Մերին այսօր վայելեր մայրության բերկրանքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում