▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ստորագրությամբ ազատ է արձակվել

 

Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ գիշեր՝ ժամը 04.00-ին հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս:Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել նշված արարքը կատարող քաղաքացուն: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Նիկողոսյանն է՝ Սուրիկ Խաչատրյանի հայտնի թիկնապահը:
Ի պատասխան Asekose.am-ի հարցի, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Զարզանդ Նիկողոսյանն այս պահին ձերբակալված է, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Զարզանդ Նիկողոսյանը ձերբակալված չի,  ստորագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ գիշեր՝ ժամը 04.00-ին հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել նշված գործողությունները կատարող քաղաքացուն: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Նիկողոսյանն է՝ Սուրիկ Խաչատրյանի հայտնի թիկնապահը:

Ի պատասխան Asekose.am-ի հարցի, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Զարզանդ Նիկողոսյանն այս պահին ձերբակալված է, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Զարզանդ Նիկողոսյանը ձերբակալված չի և  ստորագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more