▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ձերբակալվել է

Armlur.am-ը գրում է, որ իր տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ձերբակալությունը տեղի է ունեցել ավազակային հարձակում կատարելու գործի շրջանակներում: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կհարուցվի քրեական գործ: Նշենք, որ անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները: Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more