▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան

pastinfo.am-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ դա չի հաջողվել:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:

Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more