▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է  շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ  առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի   հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են,  որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ  մեկ ու կես անգամ: 
«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության  նախարարության նախաձեռնությամբ  և  առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության   նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը: 
Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ  դեպքերի գրեթե 80 տոկոսը  արձանագրվել է  0-18 տարեկանների շրջանում:  
Վերջին երկու շաբաթվա ընթացքում  գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ:  160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ,  որոնցից  120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան: 
«Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով  տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել  գարնանային արձակուրդները»,- ընդգծեց բանախոսը: 
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: 
Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:

Առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more