▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանի հուզիչ գրառումը` հոր մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր միկրոբլոգում հուզիչ գրառում է կատարել.

«...կարոտից ջրակալած ոսկրածուծս գիշերվա թաց բարձիս մի մասն ա դարձել...
Այգաբացն ու կոկորդիս խեղդող ցավն ընկերացել են...
Ներսս Արևը խավարում է դոշս վառելով, ու էդ ցավից նոր աչքերս են բացվում...
Անկողինս քերծված է ճմռթված կարոտով ու խոնավ մտքերով...
Էլէկտրական աթոռի վրայից դեպի կյանք ցատկող հանցագործի նման Վեր եմ թռնում անկողնուցս...
Կյանքի մեջ թեթև եմ ծովում լողացող դիակի նման...
Փոթորկի մեջ քամով եմ մխիթարվում...
Սրտով տոկուն... 
Հոգիս թմրած...
Մտքերս փութկոտ...

Դալկացող երեսիս նախաճաշն աղաջուրն ա դարձել...Պա…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more