▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն մեր վարկանիշը բարձրացնելու համար, Աշոտյան.ԲՀԿ-ն պատասխանում է

ԲՀԿ-ից պատասխանում են Աշոտյանին

Հանրապետականները նյարդայնացման գագաթնակետին են: Իսկ ինչու՞ են նրանք կատաղել: Որովհետև արտահայտվում է նրանց  ինքնապահպանման բնազդը: Որովհետև հասկացան, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու սահմանադրական ավանտյուրայի ճանապարհով իշխանությանը վերարտադրվել: Իսկ թե ինչու է փայլատակող մարմնի վերին կլոր վերջույթով աչքի ընկնող ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Աշոտյանին հանձնարարվել ամենակատաղի կերպով վրա հասնել Ծառուկյանին, վայրահաչել ու վիրավորել, այնքան էլ կարևոր չէ: Քանի որ, կարծում եմ, հասարակության մոտ ամենաշատ տհաճություն առաջացնող անհամակրելի մարդու հարձակումները ԲՀԿ-ի ու առաջնորդի նկատմամբ, բնական է, հակառակ ազդեցություն ունեն: Որքան շատ նա ճղճղա, այնքան ավելի շատ համակիրներ կունենանք մենք:

Շնորհակալություն մեր վարկանիշը բարձրացնելու համար, Աշոտյան:

 

ԲՀԿ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ` Վարդան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more