Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Անցած տարի, երբ մի խումբ իսլամիստներ մուտք գործեցին ֆրաանսիական Շարլի Հեբդո սկնդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարեցին այնտեղի անձնակազմին, մի մեծ ալիք բարձրացավ, որը թութակավարի կրկնեցի նաև որոշ հայաստանյան գործիչներ։ Մարդիկ շապիկներ էին հագնում, կամ էլ ֆեյսբուքյան պրոֆիլնեի նկարներում դնում էին «Je suis Charlie»՝ «ես Շաղլի եմ» գրություններով։ Դեռ այն ժամանակ, շատերը արդարացիորեն նկատում էին, որ որքան էլ դատապարտելի լինի մարդասպանությունն ու հաշվեհարդարը, որքան էլ ոմանց սրտով լինի Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարներ հրապպարակելու գաղափարը, բայց Շարլի Հեբդոն մեղմ ասած վատ տղություններով միշտ աչքի ընկել ու ամենևին կարիք չկա մարդասպանությունը դատապարտելուց զատ, նման կերպով աջակցություն հայտնել թեկուզ սպանված, բայց մարդկային տականքներին։
Դե հիմա տեսեք, թե ինչ նկարներ է հրաապարակել Շաարլի Հեբդո պարբերակնն իր վերջին համարում։ Դրանք տեղ են գտել պարբերականի վերջում՝ մերժված առաջին էջերի բաժնում։
Նկարներից մեկում պաատկերված է իբր ԻՊ մարտիկ, ում գլխին ինքնաթիռի մասեր են թափվում ու երևում է նաև ընկնող ուղևոր, իսկ գրությունն ասում է․ «Ռուսաստանն ինտենսիվացնոում է օդային հարվածները․․․»
Մեկ այլ նկարում, որը կարող էր դառնալ պարբերականի հայս համարի շապիկը, կործանված ինքնաթիռի ֆոնին պատկերված է հավանաբար ռուս ուղևորի գանգ և գրված է․ «Ռուսական Low Cost-երների վտանգը» և «Պետք է Air Cocane ընկերությունով թռնեի․․․»
Աղբյուրը` chusumnasirvacashxarh.blogspot.am