▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս խառնում է...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 


Մի տասը-տասնհինգ րոպե լսեցի (բնականաբար՝ առանց նայելու. միանգամից երկու խոշտանգման չէի դիմանա) Հանրային կոչվող հեռուստաընկերության կիրակնօրյա լուրերը։


Տո՛, սովետի ժամանակվա լուրերը ղալաթ են արել սրանց առաջ։ Էս ինչ բառապաշար է, էս ինչ եղկելի պաթոս է, ամեն երրորդ նախադասության մեջ էլ «նախագա» էնբանի անունն են տալիս, նա ամենուրեք է, գիշեր-ցերեկ չի քնում, միայն ազգի մասին է մտածում։


Չմոռացան, իհարկե, շնորհակալություն ասել ռուսներին՝ իրենց տարածքում ավտոբուսի վթարից հետո «նվաստներիս» մարդկային վերաբերմունք ցույց տալու համար։


Սիրտս խառնուուուուում է...

 

Լիզա Ճաղարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more