Օրվա լուսանկարը. Երևանում, Շինանարարների՝ Էստոնական 12/1 հասցեում գտնվող «Եվա մարկետում», թոշակառուների համար, յուրաքանյուր օր հատկացվելու է անվճար հաց:
Հատկանշական է, որ համացանցի հայ օգտատերերի շրջանում օրերս տարածվել էր ռուսական քաղաքներից մեկում արված մի լուսանկար՝ նույն բովանդակությամբ ու կարծիք, թե ինչ լավ կլիներ, եթե նման նախաձեռնություն դրսևորեն նաև հայաստանյան ձեռներեցները:
Եվ ահա՝ առաջին քայլը չուշացավ:
Համացանցի հայ օգտատերերը վստահ են, որ նախաձեռնությանը կմիանան նաև այլ խանութներ ու ձեռներեցներ:
Լուսանկարը՝ Խուրշուդյան Photography ֆեյսբուքյան էջից: