▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը ոչ սթափ վիճակում պարեկի են ծեծել ոստիկանության «Կումայրի» բաժնում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում պարեկի են ծեծել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում․ «Առավոտ»

ՆԳՆ-ից հաստատել են, որ ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Թերթի տեղեկություններով` Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։

«Պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Օրեր անց Գոռ Սարոյանը ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից»,– գրում է լրատվամիջոցը։

Ըստ թերթի աղբյուրների` պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more