▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր տիկնոջ աշխատավարձը ՀՀ բյուջեից է գնում. Արթուր Խաչատրյանը` Հայկ Կոնջորյանին

Ձեր տիկնոջ աշխատավարձը ՀՀ բյուջեից է գնում. Արթուր Խաչատրյանը` Հայկ Կոնջորյանին «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց՝ «Հայփոստը» վնասով աշխատող ՓԲԸ է․ 2025թ․ վնասը կազմել է 523 մլն դրամ, հետևաբար անհասկանալի է, թե ընկերությունն ինքնաբավությունը որտեղից է ապահովում։

«Այո՛, ձեր տիկինը պետական աշխատող չէ և ուղղակիորեն բյուջեից չի վճարվում, բայց, լինելով ՓԲԸ-ի տնօրեն, որի բաժնետերը ՀՀ-ն է, գումարը գնում է բյուջեից»,- ասաց Խաչատրյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հավելեց, որ պետական կառավարմանը հանձնելուց հետո «Հայփոստը» ՀՀ-ին վճարել է 0 դրամ դիվիդենդ։

«Բազմաթիվ կետերով ավելացրել է սակագները, վճարել է 0 դրամ այն բանից հետո, երբ կառավարումը վերցվել է ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանից։ Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 տոկոս շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է։ Վերջում ձեր ուժը ստանում է ընդամենը 1 բան՝ 1 հաստիք այնտեղ»,- հայտարարեց Կարապետյանը։

Դիտեք նաև՝ 

Հայկ Կոնջորյանը չհերքեց, որ իր կինը «Հայփոստի» տնօրենի պաշտոնում ամսական 3,6 մլն դրամ աշխատավարձ է ստանում, բայց հերքում է, թե ինքը նշանակման հետ կապ է ունեցել

«Իմ կինը «Հայփոստի» տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «Հայփոստ»-ում` որպես վարչության ղեկավար, հետո եղել է մրցույթ, և իմ կինն ընտրվել է «Հայփոստի» տնօրեն մրցութային խորհրդի կողմից․․․Նա «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի ու փոխտնօրենների մասին չի խոսքը, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան այսօր ստանում է «Հայփոստի» տնօրենը»,- ասաց Կոնջորյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հակադարձեց Կոնջորյանին՝ հիշեցնելով, որ «Հայփոստը» 2020թ․-ից է պետական կառավարմանը հանձնվել, մինչ այդ մասնավոր էր, ուստի տնօրեններին կարող էին նույնիսկ հարյուրհազարավոր դոլարներ վճարել։

info@asekose.am/095519696
Հասարակություն more